Անկարան «դատապարտում է» Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Չիլիի Սենատի որոշումը

PanARMENIAN.Net - Անկարան «ափսոսանք է հայտնել» Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Չիլիի Սենատի որոշման առնչությամբ եւ ընդգծել է, որ «որոշման տեքստում սխալ տեղեկատվություն է ներկայացված»: «Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ապրիլի 30-ին հայտարարեց, որ ՄԱԿ-ը պաշտոնական դիրքորոշում չունի 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Թուրքիան դատապարտում է եւ չի ընդունում Չիլիի Սենատի որոշումը, որը խեղաթյուրում է պատմությունը քաղաքական նպատակներով: Այդ որոշումը ստվերում է Չիլիի եւ Թուրքիայի բարեկամական հարաբերությունները»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «Զաման» թերթը:



Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Չիլիի Սենատը ընդունել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում եւ կոչ է արել երկրի կառավարությանը միանալ 1985 թվականի ՄԱԿ-ի փաստաթղթին, որը դատապարտում է ազգային փոքրամասնությունների խտրականությունն ու իրավունքների խախտումը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---