ՀՀ ՊՆ ուղղաթիռը, որտեղ գտնվում էր էներգետիկայի նախարարը, չնախատեսված վայրէջք է կատարել Սիսիան քաղաքի մոտ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռը, որտեղ գտնվում էին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, նրա տեղակալը, ինչպես նաեւ երկու ուղեւորներ, հունիսի 9-ի առավոտյան, տեղական ժամանակով մոտավորպես 9:40 չնախատեսված վայրէջք է կատարել Սիսիան քաղաքի մոտ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ըստ չհաստատված տեղեկատվության, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը թեթեւ վնասվածքներ է ստացել, նրա տեղակալը եւ օդաչուն աննշան վերքեր են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպի պատճառներն ու մանրամասները ճշտվում են: Հայաստանի էներգետիկայի նախարարությունում տեղեկություններ չունեին կատարվածի մասին:



Հունիսի 9-ին պաշտպանության նախարարությանը պատկանող Ми-8 ուղղաթիռը Երեւան-Սիսիան պլանային չվերթ կատարելիս վայրէջքի պահին քամու պոռթքումից շրջվել է աջ կողքի վրա: Զոհեր չկան, կատարվում է հետաքննություն:
 Ուշագրավ
---