Թուրքիայում կրկին պայթյուն է որոտացել11 հունիսի 2007 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի եվրոպական Բաքիրքոյ մասում, առեւտրի կենտրոնի մոտ պայթյուն է որոտացել, որի արդյունքում տուժել է 14 մարդ: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է, նա ստացել է գլխի բեկորային վնասվածք, հաղորդել է Ստամբուլի ոստիկանության ղեկավար Ջելալեդդին Ջերահը: Ոստիկանության նախնական վարկածով, «Ռոդի» խանութի մոտ, որը ջինսեր եւ տրիկոտաժ է վաճառում, պայթեցվել է այսպես կոչված աղմկային նռնակ: Պայթյունից այդ եւ մոտակա մյուս խանութներում փշրվել են ապակիները, հաղորդում է NTV. com.tr-ն: Պատահարի վայրը շրջափակվել է ոստիկանության կողմից, որը ստուգել է երկրորդ պայթյունի հնարավորության մասին ահազանգը, որը կեղծ է եղել: Դեռեւս Թուրքիայում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Ոստիկանությունը չի բացառում, որ պայթյունին կարող է մեղասկից լինել աջատողական Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), որը վերջին օրերին կտրուկ ակտիվացրել է ահաբեկչական գործունեությունը Թուրքիայում: PKK-ն եւ նրան անդամակցող «Քրդստանի ազատագրման բազեներ» (TAK) ծայրահեղական խմբավորումը նախկինում բազմիցս ահաբեկչական գործողություններ են կատարել թուրքական հանգստավայրերում եւ քաղաքներում: Մայիսի 22-ին Անկարայում առեւտրի կենտրոնի մոտ իրեն էր պայթեցրել քուրդ մահապարտ ահաբեկիչը: Արդյունքում ութ մարդ զոհվել էր եւ 100-ը վիրավորվել: Ահաբեկչության համար օգտագործվել էր 4 կգ A-4 տիպի պլաստիկ պայթուցիկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |