ԱՄՆ ԶՈւ. 2015-ին ԻՊ դեմ օդային հարձակումների հետևանքով 119 խաղաղ բնակիչ է զոհվել![]() 10 նոյեմբերի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Միայն 2015-ի տվյալներով՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքում և Սիրիայում ամերիկյան օդուժի հարձակումների հետևանքով 64 խաղաղ բնակիչ մահացել է, 8-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների զինված ուժերը: Ըստ հայտարարության՝ ընդհանուր առմամբ, օդային հարձակումների հետևանքով 2014-ից ԱՄՆ օդային հարվածների հետևանքով 119 խաղաղ բնակիչ է մահացել, 37-ը՝ վիրավորվել: Ընդգծվում է, որ բոլոր դեպքերում զգուշավորություն է դրսևորվում խաղաղ բնակիչներին չվնասելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Այդուհանդերձ, անկախ դիտորդները պնդում են՝ հարձակումների հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում: Ըստ «Միջազգային համաներում» կազմակերպությանը՝ երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից զոհվել է մոտ 300 խաղաղ բնակիչ: ԱՄՆ-ն Իրաքում և Սիրիայում ավելի քան 12 հազար ավիահարված Է հասցրել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |