Իրանը «Գազպրոմի» հետ բանակցելիս կարող է քննարկել նաև դեպի ՀՀ գազի առաքումն ավելացնելու հարցը11 նոյեմբերի 2016 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանի Նիան կբանակցի ռուսական «Գազպրոմի» ղեկավարության հետ: Բանակացությունների շրջանակում կարող է քննարկվել նաև Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալների վերանայման հարցը, հայտնում է «Կոմերսանտը»: «Գազպրոմը», սակայն, ըստ «Կոմերսանտի», չի շտապում վերադառնալ իրանական գազի հետ կապված նախագծերին: Թեև քննարկվող հարցերի շրջանակը լայն է լինելու, «Գազպրոմը» մտադիր չէ ինտենսիֆիկացնել բանակցությունները: Հիմա «Գազպրոմը» գազ է մատակարարում Հայաստանին Վրաստանի տարածքով, որի տարանցման մասին պայմանագրի ժամկետը լրանում է տարեվերջին, ընդ որում «Գազպրոմը» կցանկանար, որ տարանցման գինն էժանանա: Իրանի հետ բանակցություններն այս պարագայում կարող են ամրացնել «Գազպրոմի» դիրքերն ու ավելացնել ճնշումը Վրաստանի հանդեպ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը սկսել է գազ արտահանել Վրաստան: 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Վրաստան է արտահանվել 24.7 մլն խորանարդ մետր գազ: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, գազի ընդհանուր արժեքը կազմել է մոտ $6.2 մլն: Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին 2016-ի հունվարին հայտարարել էր, որ նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |