Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ11 հունիսի 2007 - 19:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հետ: Վերջինս Հայաստանում է գտնվում Հայաստանում Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի նոր գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Դեսպանը գոհունակություն հայտնեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ ՀՄԿ հայաստանյան գրասենյակի համագործակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ծրագրի իրագործման ընթացքի եւ հետագա անելիքների վերաբերյալ: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը համառոտ ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |