Մխիթարյանը՝ Չեռնոգորիայի հետ խաղի մասին. Շատ հպարտ եմ մեր հաղթանակով![]() 12 նոյեմբերի 2016 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հպարտանում է Հայաստանի հաղթանակով Չեռնոգորիայի հետ խաղում, որն ավարտվեց 3:2 հաշվով: 2018-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում հաղթանակ տոնեց խմբի առաջատար Չեռնոգորիայի նկատմամբ: «Ես այնքան երջանիկ ու հպարտ եմ մեր այսօրվա հաղթանակով: Մենք պարտվում էինք, բայց չհանձնվեցինք: Զարմանալի ոգի և 3 կարևոր միավոր»,-գրել է Մխիթարյանը: Հանդիպումը հավաքականի առաջին խաղն էր նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ: Առաջին խաղակեսում հյուրերը հիմնականում տիրում էին նախաձեռնությանը ու 35-րդ րոպեին Կոյաշևիչը բացեց հաշիվը: Արդեն 38-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց` գոլի հեղինակ դարձավ Յովետիչը: Ընդմիջումից հետո Հայաստանի ընտրանին, սակայն, առավել ակտիվ էր խաղում: Արդեն 50-րդ րոպեին դաշտի կենտրոնով կատարած հիանալի անցումից հետո պաշտպան Արտակ Գրիգորյանը խփեց առաջին գոլը: Իսկ 74-րդ րոպեին պաշտպանության գոտուց վրա հասած Հարոյանը փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման վերջին վայրկյաններին (լրացուցիչ 3 րոպեի 2.57-րդ վայրկյանին) Հարոյանի փոխանցումից հետո հաղթական` երրորդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը: Ընթերցեք նաև. Ֆուտբոլի հավաքականի ֆանտաստիկ քամբեքն ու առաջին հաղթանակը` խմբի առաջատարի նկատմամբ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |