Իրան. Եվրոպայում հրթիռային բուֆերի ստեղծումը պայմանավորված է մայրցամաքում հեգեմոն լինելու ԱՄՆ-ի զգտումով

PanARMENIAN.Net - Իրանն ուշադրությամբ հետեւուոմ է քննարկումներին, որոնք տարվում են Ռուսաստանի նախագահի առաջարկության շուրջ` ԱՄՆ-ի հետ համատեղ Գաբալայի ՌՏԿ-ի օգտագործման հարցով: Այդ մասին Թեհրանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սեիդ Մահոմեդալի Հուսեինին: Նա նշել է, որ Եվրոպայում հրթիռային բուֆեր ստեղծելու նպատակը կայանում է մայրցամաքում հեգեմոն լինելու ԱՄՆ-ի զգտման, ինչպես նաեւ սեփական հեղինակությունը բարձրացնելու մեջ:



«Որոշ քաղաքակաբ գործիչներ գտնում են, որ այդ նախագիծը, հիմնականում, Չինաստանի եւ Ռուսաստանի հրթիռներից առաջ անցնելու նպատակ ունի: Իսկ ռուսները, դա կանխելու համար, խառնել են Ադրբեջանը, Իրաքն ու Թուրքիան: Մենք դիտարում ենք այդ հարցը եւ հետեւում ենք այդ թեմայով քննարկումներին»,- ասել է Հուսեինին:



Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունների ընթացքում կքննարկվեն նման հարցերի ծագման պատճառները:



Մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին առաջարկել է համատեղ օգտագործել Գաբալայի ՌՏԿ-ն Ադրբեջանում: Ռուսաստանը նման առաջարկությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի կողմից Լեհաստանում եւ Ռումինիայում հակահրթիռային համակարգեր կառուցումը կանխելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---