ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ադրբեջանը տարանցիկ երկիր է թրաֆիկինգի համար13 հունիսի 2007 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում Ադրբեջանը նշված է որպես այն տղամարդկանց, կանանց եւ երեխաների աղբյուր եւ տարանցիկ երկիր, որոնց տեղափոխում են կոմերցիոն նպատակով: «Կանայք Ադրբեջանից տեղափոխվում են Թուրքիա եւ Արաբական Էմիրություններ սեքսուալ շահագործման նպատակով: Տղամարդիկ օգտագործվում են որպես էժան աշխատուժ: Երեխաներին Թուրքիա են տանում սեքսուալ, իսկ Ռուսաստան` ֆիզիկական շահագործման նպատակով: Ադրբեջանը նաեւ տարանցիկ երկիր է ծառայում Ուզբեկստանից, Ղրղզստանից եւ Մոլդովայից Թուրքիայի եւ ՄԱԷ տարանցման համար: Ադրբեջանի կառավարությունը պետք է կատարելագործի թրաֆիկինգի կանխարգելման մեխանիզմը»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում: Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս Ադրբեջանին կատարելագործել համապատասխան օրենսդրությունը: «Կառավարությունը պետք է զարգացնի թրաֆիկինգի զոհերի նույնականացման ձեւական համազգային կարգը: Ադրբեջանական կառավարությունը պարբերաբար դիտարկումներ է անցկացնում, իսկ կրթության նախարարությունը լուսավորչական ծրագրեր է իրագործում դպրոցներում»,-ընդգծվում է փաստաթղթում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |