ԵՀ. Թուրքիան աջակցել է Ադրբեջանին ԼՂ դեմ ապրիլյան բախումների ընթացքում![]() 14 նոյեմբերի 2016 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը հետընթաց է արձանագրել Թուրքիայում արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության, և մի շարք այլ ոլորտներում: Այդ մասին ասված է ԵՄ անդամության համար անհրաժեշտ Թուրքիայի կողմից իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման զեկույցում, որն ընդունվել է նոյեմբերի 9-ին: Զեկույցի` Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում: 2009 թ. ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների մասով նշվում է, որ դրանք դեռևս չեն վավերացվել: Զեկույցը մատնանշում է նաև թուրքական իշխանությունների խիստ և կանոնավոր արձագանքը 1915թ. Ցեղասպանության ճանաչման հարցում: Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաև Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության քրեական գործին, Հայոց պատրիարքության կողմից հայոց լեզվի դասավանդման կազմակերպման խոչընդոտներին, ինչպես նաև Կարսում հայերի դեմ ատելության քարոզչության առնչությամբ «Գորշ Գայլեր» Կազմակերպության գործունեությանը: Զեկույցի հրապարակմանը հետևել է բարձրագույն մակարդակով թուրքական իշխանությունների խիստ քննադատությունը: Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիկը նույնիսկ անվանել է այն ապակառուցողական և ոչ անաչառ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |