Կորի Վելտ. ԱՄՆ-ն չեն պատրաստվում հարձակվել Իրանի վրա13 հունիսի 2007 - 17:12 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն չեն պատրաստվում հարձակվել Իրանի վրա»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Նրա խոսքերով, Իրաքի չավարտված պատերազմը, աֆղանական խնդրի առկայությունը բացառում են գործողությունների նման տարբերակը: «Մենք փորձում ենք Իրանի վրա խաղաղ միջոցներով ազդել: Առավել եւս, որ մեզ մոտ շուտով նախագահական ընտրություններ են, իսկ 2 տարի անց Իրանի ընտրություններն են: Նման իրավիճակում պատերազմ սկսելն անիմաստ է»,- ընդգծել է նա:Միեւնույն ժամանակ, ամերիկացի փորձագետը նշել է, որ եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին դեմոկրատ հաղթի, Ամերիկայի արտաքին քաղաքականությունը ոչ մի փոփոխություն չի կրի: «ԱՄՆ-ի քաղաքականությունը կախված չէ կուսակցությունից, այն պաշտպանում է ազգային շահերը` ելնելով համաշխարհային իրավիճակից»,- ասել է Վելտը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |