WhatsApp-ը հաստատել է՝ տեսազանգեր կգործարկի![]() 15 նոյեմբերի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Վերջին ամսում համացանցում միանգամից մի քանի հավաստիացում է տարածվել, որ WhatsApp-ի մշակողներն աշխատում են տեսազանգերն իրենց հաճախորդի բջջային վարկածում ինտեգրելու վրա: Ընդ որում դա արվում է միաժամանակ 3 հարթակի` Android-ի, iOS-ի և Windows-ի համար: Նոյեմբերի 15-ին ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ տեսազանգերը շուտով իրոք մատչելի կլինեն մեսենջերի բոլոր օգտատերերի համար: WhatsApp-ի վերջին թարմացումը ունի նաև GIF-հաղորդագրությունների հնարավորություն, իսկ մշակողները այժմ փորձարկում են լուսանկարներ ուղարկելու գործառույթը, որը հիշեցնում է Snapchat ծառայության ալգորիթմները: Այժմ ընկերությանը մնում է միայն գործն ավարտին հասցնել և ներմուծել նաև տեսազանգեր, գրում է iPhones.ru-ն: Տեսակապ ունեն գործնականում բոլոր հայտնի մեսենջերները, ներառյալ Viber, Skype, Line, Facebook Messenger-ը: WhatsApp-ն ակնհայտորեն ուշացնում է այդ ծառայության ներմուծումը, մինչդեռ նրա օգտատերերի թիվն աշխարհում հասնում է 1 մլրդ: Մոտակա մի քանի օրում մեսենջերի ղեկավարությունը խոստացել է շտկել իրավիճակն ու տեսազանգերի ծառայություն ներմուծել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |