Թուրքիան Գյուլենի արտահանձնում է ակնկալում Թրամփից![]() 15 նոյեմբերի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Անկարան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնում է ակնկալում, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի լույս 16-ի գիշերը հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Թուրքերը նաև ակնկալում են Թրամփից, որ նա կդադարեցնի գործակցությունը սիրիացի քրդերի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: «Մեզ համար մեծ նշանակություն ունի ոչ այնքան նորընտիր նախագահի անձը, որքան այն, թե ինչ ռազմավարություն է նա որդեգրելու թուրք-ամերիկյան հարաբերություններում: Մասնավորապես, մենք հուսով ենք, որ նոր վարչակազմի օրոք կարագանա Գյուլենի արտահանձնման գործը, Վաշինգտոնը կհրաժարվի սիրիական քրդամետ «Ժողովրդավարական միություն» կուսակցության հետ համագործակցությունից և սերտ կգործակցի Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքում»,-ասել է թուրք փոխվարչապետը Ստամբուլում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քուրթուլմուշն ասել է, թե Թրամփի հաղթանակը կարող է նպաստել սիրիական հակամարտության հանգուցալուծման որոնումների ակտիվացմանը: «Կարծում եմ, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն սերտ համատեղ աշխատանք կսկսեն սիրիական խնդրի հանգուցալուծման ուղղությամբ»,-ասել է նա: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |