Ընդդիմադիր ադրբեջանական կուսակցությունը պահանջում է փակել Գաբալայի ՌՏԿ-ն13 հունիսի 2007 - 19:10 AMT PanARMENIAN.Net - «Մուսավատ» ընդդիմադիր ադրբեջանական կուսակցությունը գտնում է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման հարցով Ադրբեջանի համար ամենաընդունելի տարբերակը կայանի փակումն է: Ինչպես հայտարարել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհման Ջավդողլուն, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործումը կուսակցության դիվանի նիստի քննարկման թեման էր:«Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման հարցով Ադրբեջանի համար ամենաընդունելի տարբերակը կայանի փակումն է: Եթե Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ բանակցություններ տարվեն ռազմական օբյեկտի համատեղ օգտագործման շուրջ, ապա մեր երկիրը բանակցություններին պետք է մասնակցի որպես ՌՏԿ-ի տերերից մեկը»,- նշել է նա, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |