Նոր գեղաթերթիկ` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին![]() 15 նոյեմբերի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին, Ամստերդամի համալսարանի Հատուկ ժողովածուների սրահում մարվել է 1 նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ» թեմային: Նամականիշի վրա պատկերված է հայերեն լեզվով տպագրված առաջին Աստվածաշունչը, իսկ գեղաթերթիկը պատկերում է Աստվածաշնչի Ծննդոց գրքի աշխարհի ստեղծման տեսարանը: Գեղաթերթիկի մարման հանդիսավոր արարողության մասնակցել են Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի խորհրդարանում քրիստոնեական կուսակցության անդամ Յոել Ֆորդեվինդը, Ամստերդամի համալսարանի խորհրդի նախագահ դոկտոր պրոֆեսոր Խիրթ Տեն Դամը, Նիդեռլանդներում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական փոխանորդ պատվիրակ Հայր Արեն Շահինյանը, Ամստերդամի Սբ Հոգի Հայ առաքելական եկեղեցի, Սբ Գրիգոր Նարեկացի դպրոցի տնօրեն ՎահանԱվագյանը և Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը: Դիզայնը Դավիթ Դովլաթյանինն է, տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպարանում: Նամականիշի չափսերն են` 30,0 x 40,0 մմ, գեղաթերթիկի չափսերը` 80,0 x 93,0 մմ: Տպաքանակը 20 000 է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |