«Սասնա ծռերից» Սմբատ Բարսեղյանին ոստիկանի սպանության մեղադրանք է առաջադրվել![]() 15 նոյեմբերի 2016 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով, սակայն նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այդ մասին է հայտարարել Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանը, հայտնում է Aysor.am-ը: Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) ու 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն): Հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, ոստիկանությունը հայտնեց ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա դիպուկահարի կրակոցից ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մասին: Դեպքի հետ կապված ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որում որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը: ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհվել է նաև գնդապետ Արթուր Վանոյանը: Եվս մեկ ոստիկան՝ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, վիրավորվել էր ու մահացել հիվանդանոցում շաբաթներ անց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |