Հայ գիտնականներին չեն հրավիրել մասնակցելու «Հայ-թուրքական հարաբերությունները» գիտաժողովոին Էրզրումում13 հունիսի 2007 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հայ պատմաբաններն ու Թուրքիայի գծով մասնագետները Էրզրումում հունիսի 21-22 կայանալիք «Հայ-թուրքական հարաբերությունները» գիտաժողովոին մասնակցելու հրավեր չեն ստացել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, նրա անունով որեւէ հրավեր չի ստացվել Էրզրումից: Հրավերներ չեն ստացել նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ թուրքագետ Աշոտ Հովհաննիսյանը:ԱՊԱ-ի համաձայն, «գիտաժողովին հրավիրվել են գիտնականներ Հայաստանից, ինչպես նաեւ տարբեր երկրներում բնակվող հայ պատմաբաններ»: Սակայն, ինչպես գրում է գործակալությունը, «նրանք չեն հաստատել իրենց մասնակցությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |