Հուլիսին Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց կներկայացնի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ14 հունիսի 2007 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Հուլիսին Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) հերթական զեկույցը կներկայացնի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին Բաքվում հաղորդել է ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի ղեկավար Մագդալենա Ֆրիչեվան: Զեկույցում կնշվեն համաշխարհային հանրության վերաբերմունքն այս խնդրի հանդեպ, կարգավորման գործընթացում գրանցված դինամիկան: Մ.Ֆրիչեվան նշել է, որ նախկինում ճգնաժամային խումբն արդեն երկու զեկույց ներկայացրել է հակամարտության վերաբերյալ, սակայն այս անգամ զեկույցում առանձնակի ուշադրություն կդարձվի նավթագազային ճյուղից ստացվող շահույթի ազդեցությանը ղարաբաղյան խնդրի լուծման վրա, հաղորդում է Day.az-ը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՄՃԽ երեւանյան գրասենյակում, ներկայումս Մագդալենա Ֆրիչեվայի այցը Հայաստան չի նախատեսվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |