«911 ՍՕՍ» զանգերի արձագանքման նոր համակարգ է ներդրվում![]() 15 նոյեմբերի 2016 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կներկայացվի «911 ՍՕՍ» նոր համակարգը: Նախարարության և «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության մասնագետները կներկայացնեն համակարգի հնարավորությունները, առավելությունները, ահազանգերի արձագանքման նոր մեխանիզմը և դրա գործնական նշանակությունը: «911» ծառայության աշխատակիցները իմիտացիոն ահազանգի միջոցով տեղում կփորձարկեն հավելվածը: Սմարթֆոններ համար նախատեսված «911 ՍՕՍ» հավելվածը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքում: Համակարգի նպատակն է արտակարգ իրավիճակներում հայտնված կամ դրա ականատեսը դարձած քաղաքացիներին օգնություն և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև արագ և թիրախային արձագանքում կազմակերպել: Հավելվածն անվճար է և նախատեսված է Android և IOS համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այս հավելվածի գործարկումից հետո հեռախոսի էկրանին է հայտնվում «ՍՕՍ» սեղմակոճակը, որի կենտրոնին հպվելով 3-4 վայրկյան՝ ինքնաշխատ սկզբունքով ահազանգը հասցեագրվում է «911» ծառայության համապատասխան ստորաբաժանում: Ահազանգը սպասարկող աշխատակիցը քարտեզի վրա տեսնում է ահազանգողի գտնվելու վայրը (կոորդինատները) և նախօրոք լրացրած տվյալներն ու տեղեկատվությունը՝ կազմակերպելով օպերատիվ և արդյունավետ արձագանքում: Հավելվածի միջոցով հնարավոր է կապ հաստատել օպերատիվ այլ ծառայությունների հետ, հաղորդագրություններ ուղարկել հարազատներին և ընկերներին, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գտնել առաջին անհրաժեշտության մոտակա կարևոր օբյեկտները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |