Վարդան Օսկանյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն մի փոքր շտապում է14 հունիսի 2007 - 14:34 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն մի փոքր շտապում է, սակայն Ռուսաստանը եւս չի դանդաղեցնում բանակցությունների ընթացքը»,-ասել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ըստ նրա, Ռուսաստանի դիրքորոշումը հնչեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ընդգծել է, որ Ռուսաստանը կհամաձայնվի ցանկացած որոշման, որը ձեռնատու կլինի հակամարտության կողմերին եւ հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր: «Ռուսաստանը, ելնելով իր գլոբալ քաղաքականությունից, Ղարաբաղի հարցում չի ցանկանում ավելի մեծ նախաձեռնություն ստանձնել, քան դա նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ մանդատով: Դա միակ տարբերությունն է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, սակայն, հակասություններ այդ երկրների միջեւ չկան»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |