ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Սիրիայի և նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներին![]() 16 նոյեմբերի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի կառավարության դեմ, ինչպես նաև նրա դաշնակիցների, այդ թվում Ռուսաստանի և Իրանի դեմ, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Գործակալությունը նշում է, որ պատժամիջոցները վերաբերելու են ռազմական և մարդկության դեմ հանցագործություններին: Այժմ օրինագիծը կքննարկվի Սենատում, իսկ հետո կներկայացվի նախագահի ստորագրությանը: Բացի այդ, Կոնգրեսի ստորին պալատը քվեարկել է Իրանի դեմ գործող պատժամիջոցների մասին օրենքի գործողությունը ևս 10 տարով երկարացնելու մասին: Եթե Սենատը հավանություն չտա օրինագծին, օրենքի գործողությունը կսպառվի տարեվերջին: Չնայած Իրանը սկսել է կրճատել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն դեռ պահպանում է Իրանի և առանձին իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները մի շարք պատճառներով: Մասնավորապես, դա կապված է Իրանում բալիստիկ հրթիռների մշակման, իրավապաշտպանների հայտարարությունների և ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ Իրանի հարաբերությունների հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |