Google-ի նոր PhotoScan հավելվածը կսկանավորի հին լուսանկարները (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Google ընկերությունը թողարկել է PhotoScan հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար: Հավելվածը կոչված է օգնելու թվայնացնել հին չտպված լուսանկարներն ու մշակել դրանք` բարձրացնելու համար որակը, հայտնում է Ferra.ru-ն: PhotoScan-ը սկանավորում է լուսանկարները տեսախցիկի օգնությամբ, մաքրում թերություններից, շտկում ըստ կադրերի և շրջում ավտոմատ ռեժիմով անկյունների ճանաչման հիման վրա: Արդյունքում կստացվեն շտկված հեռանկարով ուղղանկյուն թվային լուսանկարներ: Google PhotoScan հավելվածը iOS-ի և Android-ի համար կարելի է անվճար ներբեռնել App Store-ում և Google Play-ում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |