ՆԱՏՕ-ն անարդյունավետ է համարում Գաբալայի ՌԼԿ-ն15 հունիսի 2007 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շարունակում է իրականացնել Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության տարրերի ծավալման իր ծրագիրը, հակառակ ՌԴ առաջարկին` սառեցնել այդ նախագիծը, փոխարենը համատեղ օգտագործելով Ադրբեջանի տարածքում գտնվող «Դարյալ» տիպի Գաբալայի ՌԼԿ-ն, գրում է Բաքվի «Էխո» թերթը: Ինչպես երեկ հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապպաթուրայը Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում Բրյուսելում կայացած քննարկումների ավարտին, չի կարելի մերժել հնարավոր տարբերակներից եւ ոչ մեկը: Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ում կարծում են, որ ՌԼԿ-ն չափազանց մոտ է վտանգի պոտենցիալ աղբյուրին` Իրանին, ուստի եւ այդ կայանի միջոցով հրթիռային հարվածների հակազդեցության ապահովումն անարդյունավետ կլինի: Ընդ որում հատուկ ընդգծվում է, որ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերի ծավալման ծրագրի օգտին հանդես եկան Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 26 անդամները: Նշենք, որ Բրյուսելում կայացած Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի նիստն անցնում է ՆԱՏՕ-ի երկրների եւ ռազմաքաղաքական դաշինքի պետությունների պաշտպանության նախարարների մասնակցությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |