Թուրքիայում Հրանտ Դինքի որդուն դատում են 301-րդ հոդվածով15 հունիսի 2007 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատախազությունը երեկ երեկոյան մինչեւ 3 տարվա ազատազրկում է պահանջել սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի եւ Սարգիս Սերոբյանի համար` «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով: Ստամբուլի երկլեզու «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքին եւ նր գործընկեր Սարգիս Սերոբյանին հանրային գործերի նախարարությունը դատական պատասխանատվության է կանչել Հայոց ցեղասպանությունը հաստատող` Հրանտ Դինքի հարցազրույցը վերահրատարակելու համար: Երեկվա դատական նիստին Արատ Դինքը մեղադրել է դատախազներին, որ նման դատավարություններ սկսելով նպաստել են հոր` Հրանտ Դինքի սպանությանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Այս մեղադրանքը հաստատվելու դեպքում 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում է սպառնում: Նույն մեղադրանքով` «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար մեղադրվել էր նաեւ Հրանտ Դինքը, որը դատապարտվեց 6-ամսյա պայմանական ազատազրկման: Հիշեցնենք, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց հունվարի 19-ին Ստամբուլում, իր գրասենյակի մոտ ազգայնական խմբավորման անդամ 17-ամյա Օգյուն Սամասթի ձեռքով: Նույն գործով կալանավորված են 19 հոգի` անմիջական մարդասպան 17-ամյա Օգյուն Սամասթը, եւս 18 մեղսակիցներ, որոնց թվում են Էրհան Թունջելին եւ Յասին Հայալը, որոնց մեղադրում են հանցագործությունը նախապատրաստելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |