Սանքտ Պետերբուրգում սպանվել է Հայաստանի քաղաքացի15 հունիսի 2007 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգում հարուցվել է քրեական գործ «կանխամտածված սպանություն» հոդվածով` լույս ուրթաբի գիշերը խուլիգանները հարձակվել են մի խումբ հայերի վրա, որոնք վերադառնում էին հարսանիքից, կռիվ են հրահրել, որն ավարտվել է ողբերգությամբ: Հայաստանի քաղաքացիներից մեկը սպանվել է: Ծեծկռտուքը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ Լունաչարսկու պողոտայում: Արդյունքում թիվ 3 հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա մի տղամարդ, որն առավոտյան ժամը 4-ի սահմաններում մահացել է: Իրավապահ մարմինների տվյալներով, Հայաստանի վեց քաղաքացիներ, որոնք վերադառնում էին հարսանիքից, պետք է գիշերեին Լունաչարսկու պողոտայում գտնվող հանրակացարանում: Հանրակացարանից ոչ հեռու նրանց վրա են հարձակվել երեք անհայտ անձինք: Ըստ առկա տվյալների, նրանք ծեծկռտուք են հրահրել, որն էլ ավարտվել է ողբերգությամբ, հաղորդում է hayinfo.ru-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |