Հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ են անցկացվել

Հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ են անցկացվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման հրամանատարությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքների շրջանակում անցկացվել են լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ: Գործնական պարապմունքների և վարժությունների միջոցով ստուգվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքները, սահմանված նորմացույցների կատարման հմտությունները:

Մրցումներին զուգահեռ ստուգվել է նաև վրանային ավանում անձնակազմի հանգստի, ժամանցի և առօրյայի կազմակերպումը:

Ամփոփելով մրցումների արդյունքները` զորամիավորման հրամանատարությունը կարևորել է ճամբարային հավաքների և նմանաբնույթ մրցույթների անցկացումը, որոնց ընթացքում մրցակցային առողջ մթնոլորտում կատարելագործվում է զինծառայողների մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների մակարդակը:

Մրցումներում լավագույն արդյունքներ գրանցած հրետանավորները խրախուսվել են զորամիավորման հրամանատարության կողմից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---