Կարյակին-Կարլսեն. 6-րդ ոչ ոքին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում

Կարյակին-Կարլսեն. 6-րդ ոչ ոքին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում

PanARMENIAN.Net - Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի է ավարտել նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ 6-րդ պարտիան աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում:

Գրոսմայստերները մոտ 2 ժամ են անցկացրել շախմատի տախտակի մոտ և համաձայնել են ոչ ոքիի արդեն 32-րդ քայլում, հայտնում է Championat.com-ը:

6 պարտիայի արդյունքում, որից յուրաքանչյուրն ավարտվել է ոչ ոքի հաշվով, հաշիվը հավասար է` 3:3: 7-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 20-ին: Սպիտակներով կխաղա Կարյակինը:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցապայքարում 12 պարտիա է անցկացվելու: Հաղթողը պետք է հավաքի 6,5 միավոր: Հավասար հաշվի դեպքում նոյեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյք:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---