Շվեդիայի ակադեմիան որոշել է ինչպես հանձնել Նոբելյան մրցանակը Դիլանին![]() 19 նոյեմբերի 2016 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի թագավորական ակադեմիան մտադիր է գրականության Նոբելյան մրցանակն ամերիկացի երգիչ Բոբ Դիլանին հանձնել 2017-ի գարնանը` Ստոկհոլմում: Ակադեմիայում ասել են, որ Դիլանը, հավանաբար, համերգով կլինի Շվեդիայում, ուստի «իդեալական հնարավորություն» կունենա Նոբելյան ելույթի համար, գրում է Meduza-ն: Կազմկոմիտեն որոշել է ոչ մի միջոցառում չկազմակերպել դեկտեմբերի 7-ին, երբ նախատեսվում էր անցկացնել մրցանակի հանձնումը: Ըստ մրցանակի կանոնների, Բոբ Դիլանը 6 ամիս ունի դեկտեմբերի 10-ից սկսած Նոբելյան ելույթի և մրցանակը ստանալու համար: Ընդ որում, ելույթը պարտադիր պետք է Շվեդիայում կայանա: Ավելի վաղ Բոբ Դիլանը հայտարարել էր, որ չի կարողանա մեկնել Ստոկհոլմ` գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը: Դիլանը շատ կցանկանար մասնակցել արարողությանը, սակայն այլ գործեր ունի, հայտնել է նա Շվեդական ակադեմիային հղած նամակում: «Դափնեկրի ներկա չգտնվելը հազվագյուտ դեպք է, սակայն ոչ բացառիկ»,-ասել են Շվեդիայի ակադեմիայում` նշելով, որ Դիլանի մրցանակը «նախկինի պես իրեն է պատկանում»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |