Apple-ը մտադիր է iPhone-ի արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել![]() 19 նոյեմբերի 2016 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մտադիր է Made in America պիտակով iPhone-ներ արտադրել Made in China-ի փոխարեն: Հիմնական հավաքող գործընկեր Hon Hai Precision Industry ընկերությունը, որն ավելի շատ հայտնի է որպես Foxconn Technology Group, արդեն ուսումնասիրում է iPhone-ի արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխելու հարցը, գրում է Ferra.ru-ն ճապոնական Nikkei Asian Review պարբերականի վրա հղումով: Ըստ աղբյուրի, Apple ընկերությունը դեռ 2016-ի հունիսին էր խնդրել iPhone, Foxconn և Pegatron հավաքող ընկերություններին դիտարկել ԱՄՆ-ում արտադրության հնարավորությունը: Foxconn-ը կատարել է խնդրանքը, իսկ Pegatron-ը հրաժարվել է այդպիսի ծրագրերից` ելնելով գնային խնդիրներից: ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել է ստիպել Apple-ին iPhone-ի արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել` նոր աշխատատեղեր բացելու ակնկալիքով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |