«Մանկական Եվրատեսիլ-2016». ՀՀ-ն ներկայացնող դուետը 2-րդն է![]() 21 նոյեմբերի 2016 - 10:25 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ-2016»-ի պրոֆեսիոնալ և պատանի ժյուրիների, ինչպես նաև փորձագետների քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Անահիտն ու Մերին վաստակել են 232 միավոր և զբաղերել 2-րդ հորիզոնականը: Մալթայի մայրաքաղաք Վալետտայում կայացած մրցությում նրանք ընդամենը 7 միավորով են զիջել մրցույթի հաղթող ճանաչված Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին, տեղեկացնում է Հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան էջը։ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կատարել են Ավետ Բարսեղյանի և Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը: Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |