Մերկելը պաշտոնապես հայտարարել է 4-րդ անգամ կանցլերի պաշտոնին հավակնելու մասին![]() 21 նոյեմբերի 2016 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը ԳԴՀ կանցլերի պաշտոնում 4-րդ անգամ: Այդ հայտարարությունը նա արել է Բեռլինում մամուլի ասուլիսոի ժամանակ, հայտնում է Deutsche Welle-ն: Բունդեսթագի գալիք ընտրությունները նա անվանել է «ամենաբարդը Գերմանիայի վերամիավորումից հետո»: Որոշումն այն մասին, որ նա կառաջադրի իր թեկնածությունը 4-րդ անգամ, «հեշտ չէր, բարդ որոշում էր»: Սակայն, հայտարարել է Մերկելը, նա վստահ է, որ դա ճիշտ որոշում է և նա ունի բավարար «հետաքրքրասիրություն ու ցանկություն» այդ ուղին երկրի հետ անցնելու համար: Գերմանական հանրությունն ավելի բևառացված է, քան 2013-ին, խոստովանել է Անգելա Մերկելը: Սակայն, նա ասել է, որ ինքն ու իր գլխավոր քաղաքական ուժը բավարար փաստարկներ ու դրդապատճառներ ունեն հասարակության շրջանում համաձայնությունը վերականգնելու համար: Խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում տեղի կունենան 2017-ին ամռան ավարտին կամ աշնանը: Եթե Մերկելը կրկին գլխավորի Գերմանիայի կառավարությունը, դա կլինի նրա 4-րդ ժամկետն այդ պաշտոնում: Մերկելը զբաղեցնում է կանցլերի պաշտոնը 2005-ից: Ըստ վերջին սոցհարցումների, գերմանացիների մեծ մասը` 55 տոկոսը, կողմ է, որ Մերկելը շարունակի պաշտոնավարել: Այդ են վկայում Emnid սոցինստիտուտի հարցման արդյունքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |