Թուրք պատգամավորները որոշել են «ակտիվացնել պայքարը» Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի դեմ18 հունիսի 2007 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Անհրաժեշտ է հաճախակի այցելել ԱՄՆ` հասցնելու համար ամերիկացիներին Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ»,-Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Արդարության եւ զարգացման իշխող կուսակցությունից պատգամավոր Էջեմեն Բաջիսը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ում Թուրքիայի խորհրդարանական խմբերի գործունեության շնորհիվ 4 կոնգրեսականներ ետ են վրեցրել իրենց ստորագրությունները, դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի տակ: Պատգամավորն ընդգծել է, որ «պատգամավորների այցերն անհրաժեշտ են ԱՄՆ թուրքական համայնքի համար եւ կոչ է արել նրան առավել ակտիվ լինել Թուրքիայի շահերի պաշտպանության հարցում»: Նա նաեւ պատմել է համընդհանուր ընտրությունների շեմին Թուրքիայում տիրող իրավիճակի մասին եւ կոչ է արել ԱՄՆ-ին առավել ակտիվ լինել PKK-ի ահաբեկիչների դեմ պայքարում, հաղորդում է Anatolia News Agency-ին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |