Թուրքիայում ձերբակալել են Մարդինի քաղաքապետին. ՔԱԿ հետ կապերի համար![]() 21 նոյեմբերի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Մարդին քաղաքի քաղաքապետ Ահմետ Թյուրքին: Քաղաքապետարանի շենքում խուզարկություն է ընթանում: Ձերբակալվածը նախկինում ղեկավարել է քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը, իսկ հիմա Ռեգիոնների ժողովրդավարական կուսակցության անդամ է: Թուրքիայի իշխանություններն այդ կուսակցությանը մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին NTV հեռուստաալիքի վրա հղումով: Նոյեմբերի 17-ին ձերբակալել էր Վան քաղաքի քաղաքապետ Բեքիր Քայային: Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին երկրի հարավ-արևելքում տեղական ինքնակառավարման մարմինների 28 ղեկավարի պաշտոնանկության մասին` ՔԱԿ հետ կապերի համար: Այդ որոշումը կայացվել է արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակում, որը հայտարարվել է երկրում հուլիսի լույս 16-ի հեղաշրջման փորձից հետո: Ձերբակալվել է քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ 10 պատգամավոր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |