Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այնուամենայնիվ կայցելի Լեռնային Ղարաբաղ19 հունիսի 2007 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի այցը ԼՂՀ տեղի կունենա մոտ ապագայում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով անհայտ պատճառներով հատուկ ներկայացուցչի հունիսի 16-ին չկայացած այցը Լեռնային Ղարաբաղ: «Սեմնեբիի փոխարեն ԼՂՀ-ում եղան նրա խորհրդականներ Մարկ Ֆոսեթը եւ Կաուպո Քանդը, որոնք նախապատրաստեցին հատուկ ներկայացուցչի առաջիկա այցը, որը կկայանա մոտակա ապագայում»,-ասել է Ղուկասյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Ստեփանակերտ մեկնելիս կես ճանապարհից վերադարձել էր Երեւան: Դիվանագետի նման որոշման պատճառները դեռեւս անհայտ են: ԼՂՀ-ում նախատեսվում էր Պիտեր Սեմնեբիի հանդիպումը նախագահ Ա.Ղուկասյանի, ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |