ԱՄՆ-ն ու ԵՄ-ն առաջարկում են հետաձգել անկախության տրամադրումը Կոսովոյին20 հունիսի 2007 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը նախապատրաստել են Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի նոր նախագիծը` այն առաջարկում է հետաձգել Կոսովոյի անկախացումը, փորձելով հարթել Ռուսաստանի դժգոհությունը: Այժմ փաստաթուղթը քննարկում են նախաձեռնող երկրների կառավարությունները, ԱԽ-ի անդամ 15 երկրներին ներկայացնելուց առաջ: ՄԱԿ-ի որոշ տերությունների ներկայացուցիչներ կասկած են հայտնում, թե Մոսկվան հավանություն կտա նախագծին: Այդպես է կարծում նաեւ Կոսովոյի անկախացման նախագծի հեղինակ Մարտի Ախտիսաարին: YLE ֆինական հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ մարզի անկախացման վերջին ժամկետն այս տարվա տարեվերջն է, սակայն, հավանաբար, Ռուսաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի նոր նախագիծը նախատեսում է չորս ամիս տալ սերբերին եւ Կոսովոյի ալբանացիներին բանակցությունների համար, որից հետո ավտոմատ կերպով գործողության մեջ կմտնի Մ.Ախտիսաարիի պլանը` միջազգային վերահսկողության տակ Կոսովոյին անկախություն տրամադրելու վերաբերյալ: Նշենք, որ Մոսկվան շարունակում է պնդել, որ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ հարցը չի կարելի լուծել առանց Սերբիայի դիրքորոշումը հաշվի առնելու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |