«Նաիրի» կոնյակը բարձրագույն մրցանակի է արժանացել միջազգային մասնագիտացած մրցույթում![]() 22 նոյեմբերի 2016 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած XX «Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում» Երևանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի՝ Գրան Պրիի և ոսկե մեդալի: Մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 299 անուն գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ՝ ներկայացված աշխարհի 16 երկրից՝ այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից: Մրցանակները շուտով կցուցադրվեն ԱՐԱՐԱՏ Թանգարանում: ARARAT «Նաիրի» կոնյակը արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967-ից ի վեր: Այն արժանացել է մի քանի տասնյակ ոսկե մեդալների: Հնացում՝ 20 տարի: Թնդությունը ՝ 40%: ARARAT հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում, նրանց հիմքը դրվել է դեռևս 1887-ին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ARARAT կոնյակների արտադրության համար օգտագործվող սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998-ին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |