Վանա լճի հատակին խաչքարեր են հայտնաբերվել![]() 23 նոյեմբերի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Վանա լճի հատակի և ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներով զբաղվող թուրքական FİVA ընկերության աշխատակիցները խաչերով քարեր և թնդանոթի արկեր են հայտնաբերել: Թուրքական Milliyet կայքը հաղորդում է, որ ընկերության աշխատակիցները հայտնաբերել են մեկ խաչով քար, ևս մեկ խաչով ու անցքով քար և թնդանոթի 2 հին արկ: Ընկերության ներկայացուցիչ Այհան Դիշարըն ասել է, որ արդեն տեղեկացրել են Վանի թանգարանի տնօրինությանը գտածոների մասին և խնդրել ուսումնասիրություն անցկացնել, սակայն դեռևս որևէ արձագանք չեն ստացել: «Կարծում եմ, որ լճի հատակին նման քարեր շատ կան»,- ասել է Դիշարըն: 2015-ին ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա շրջանում 13-14-րդ դարերին թվագրվող հայկական խաչքար էր գտնվել: Այնհայտնաբերվել է Կողբի Աշաղը կոչվող թաղամասում մասնավոր շինարարական աշխատանքների ժամանակ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |