Ղարաբաղի հարցը հնարավոր չէ լուծել միայն ՎՈՒԱՄ-ի շրջանակներում, առանց Ռուսաստանի եւ Հայաստանի մասնակցության20 հունիսի 2007 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի հարցը հնարավոր չէ լուծել միայն ՎՈՒԱՄ-ի շրջանակներում, առանց Ռուսաստանի եւ Հայաստանի մասնակցության, գտնում է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Միխաիլ Մարգելովը: «Հնարավոր չէ լուծել ղարաբաղյան խնդիրն առանց երկխոսության Հայաստանի եւ Ռուսաստանի հետ, ինչպես չի կարելի լուծել Մերձդնեստրի կամ Հարավային Օսեթիայի հարցը առանց չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչների եւ միջնորդների ի դեմս Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի»,-ասել է նա: Ըստ Մ.Մարգելովի, ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ղարաբաղյան հարցը հնարավոր չէ լուծել եւ «եթե նման փորձեր լինեն, իրավիճակը կրկին կարող է շիկանալ եւ վերաճել բացահայտ դիմակայության», հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |