Էներգետիկ ծախսերը մինչև 2020-ը կարող են կրճատվել 38%-ով. Արևային հզոր կայան կկառուցվի![]() 23 նոյեմբերի 2016 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2020 թ.-ը ՀՀ կառավարությունը նախատեսում է էներգետիկ ծախսերը կրճատել 38 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Մենք ուզում ենք ստեղծել արտադրություն սպառման կետում, և դրա լավագույն տարբերակը արևային էներգետիկայի զարգացումն է»,- ասել է փոխնախարարը,- «հիմա արդեն բոլորը կարող են դիմել ՀԾԿՀ՝ կառուցել արևային կայան, ստանալ սակագին, և պետությունը պարտավոր կլինի 20 տարի այդ էլեկտրաէներգիան գնել»: Հարությունյանը հայտնել է, որ ինքն էլ մեկն է առայժմ սակավաթիվ այն քաղաքացիներից, որոնք իրենց տան տանիքում արևային կայան են տեղադրել, և արդեն 2 ամիս է՝ ինքնուրույն է արտադրում իր սպառած էլեկտրաէներգիան: «Սկզբնական ոչ մի ներդրում չի պահանջվում, և այն գումարը, որ ես ամեն ամիս պետք է վճարեի հոսանքի համար, հիմա վճարում եմ լիզինգի դիմաց»,- ասել է նա, մեջբերում է Sputnik Արմենիան: Հարությունյանը նշել է նաև, որ եթե արտադրված արևային էլեկտրաէներգիան ամբողջությամբ չի սպառվում, ՀԷՑ-ը գնում է ավելցուկն ու հարկ եղած դեպքում վերադարձնում արտադրող-սպառողին: Հետագայում, դեպի Իրան և Վրաստան էլեկտրագծերի շահագործումից հետո, Հայաստանում արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան կարող է արտահանվել նաև այդ երկրներ: Արևային էներգետիկայի զարգացման նպատակով, 2017-ից նախարարությունը նախատեսում է անցկացնել նաև միջազգային մրցույթ՝ 50 մգվտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար: Մրցույթում հաղթելու առաջին և ամենակարևոր նախապայմանը ցածր սակագինն է: Հողմային էներգետիկայի բնագավառում ևս նախատեսվում են միջազգային ներդրումային ծրագրեր: «Ունենք ներդրողներ Իրանից, Իտալիայից, Չինաստանից, Իսպանիայից, Վրաստանից: Աշխատում ենք բոլորի հետ: Այնքան շատ քամու ռեսուրս ունենք, որ բոլորին էլ կբավարարի»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայում ներդրողները բարձրադիր լեռնային հատվածնեում քամու ուժի չափումներ են իրականացնում: Փոխնարարարը նաև տեղեկացրել է, որ այդ բոլոր ներդրումներին զուգահեռ, կառավարությունն առաջարկում է նաև էներգախնայողության ազգային ծրագիր՝ շինարարական նորագույն մեթոդների և խնայողական լամպերի համատարած կիրառմամբ, որի արդյունքում մինչև 2020 թ.-ը նախատեսվում է մոտ 38 տոկոսով կրճատել հանրապետության էներգետիկ ծախսերը: Իսկ մինչ այդ, հայաստանցի սպառողները դեռ սպասում են էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագների խոստացված էժանացմանը: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը հայտնել է, որ նոր առաջարկվող սակագինն առայժմ հստակեցված չէ և խորհուրդ տվեց սպասել ՀԾԿՀ-ի որոշմանը: Վրաստանի հետ էլ առայժմ հստակեցված չէ դեպի Հայաստան գազի փոխադրման տրազիտային նոր գինը, որից կախված գազի սակագինը կարող է նվազել նաև սպառողների համար: ԱԺ-ում մարտի 16-ին միաձայն հաստատվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տրվում մինչև 150 կՎտ հզորության արևային կայաններ տեղադրել: 150 կՎտ-ից պակաս հզորությամբ արևային կայաններ ունեցող ֆիզիկական անձինք կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել ընդհանուր ցանցին: Այսինքն, սեփական արտադրությունից ավելցուկը հնարավոր կլինի վաճառել՝ գործող սակագնի կեսով: Կարդացեք նաև՝ Արևի լույսի հույսին. Ինչ կտա հասարակ քաղաքացուն արևային էներգետիկայի մասին նոր օրենքը Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |