Քրդամետ կուսակցությունը կվերադառնա մեջլիս![]() 23 նոյեմբերի 2016 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) որոշել է վերադառնալ մեջլիս: ԺԴԿ մամուլի խոսնակ Այհան Բիլգենը կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանի նիստերին չմասնակցելու որոշումը փոխվել է և իրենք վերադառնում են մեջլիս: «Առայժմ այստեղ ենք, եթե անգամ չեք ցանկանում: Մենք մասնակցելու ենք մեջլիսի աշխատանքներին»,- ասել է Բիլգենը, «Ակոս» շաբաթաթերքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Նա քրդերի հետ հաշտվելու, խաղաղություն հաստատելու կոչով դիմել է Թուրքիայի կառավարությանը. «Եթե ցանկանում եք զարգանալ պետք է քրդերի հետ հաշտվեք, եթե չեք ցանկանում հետընթաց ապրել նորից պիտի քրդերի հետ հաշտվեք: Այլ ելք չունեք»: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» որոշել էր դադարեցնել մեջլիսում գործունեությունն այն բանից հետո, երբ նոյեմբերի սկզբին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին կուսակցության մի շարք պատգամավորներ, որոնց թվում ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Որոշմանը հաջորդեց 61 մտավորականի, որոնց թվում գրողներ, գիտնականներ, լրագրողներ և արվեստագետներ, խորհրդարան վերադառնալու կոչն ուղված ԺԴԿ-ին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |