Մելքումյան. Հնարավոր է ԲՀԿ-ն Ծառուկյանին՝ քաղաքականություն վերադառնալու կոչ անի![]() 23 նոյեմբերի 2016 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստում հնարավոր է Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու կոչ արվի: «Որևէ բան բացառված չէ: Դա քաղաքական խորհրդի գործն է: Խորհրդի նիստը փակ է լինելու: Ես չեմ բացառում, որ նաև այդ հարցը կարծարծվի: Այո, մենք բոլորս համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ միասին «Բարգավաճը» շատ ավելի հզոր կլինի, շատ ավելի կենսունակ կլինի: Ինքը մեր հիմնադիրն է, և այս երկրում, մեր պետության մեջ մեծ ավանդ ունեցող անձնավորություն է, որը շարունակում է տարբեր տիպի ծրագրեր իրականացնել, միջոցառումներ իրականացնել», - «Ազատության» հետ զրույցում ասել է ԲՀԿ խորհրդրանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Մելքումյանը բացառել է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք կուսակցության քաղխորհրդի նիստում կքննարկվի ԲՀԿ ղեկավար կազմի փոփոխությունը: Հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններում պարտության դեպքում կուսակցությունը շարունակելու է մնալ ընդդիմադիր դաշտում, թե վերստին կհռչակվի այլընտրանքային ուժ, Մելքումյանը, խուսափելով «ընդդիմադիր» բառից, պատասխանել է․ - «Հիմա դեռ վաղ է: Դրա մասին էսօր խոսելը ռեալ չի: Ես անկեղծ ասեմ․․․Հաղթանակի դեպքում էլ, նայած ինչ չափի հաղթանակ ես տանում»: Հոկտեմբերի 24-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք կոչ են արել Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն: Կարդացեք նաև՝ Խոսնակ. Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնել ցանկացողներ, իզուր ժամանակ մի ծախսեք Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |