Պայթյուն Ադանայում. 2 զոհ կա, 16 վիրավոր![]() 24 նոյեմբերի 2016 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Թուրքիայի հարավում գտնվող Ադանա գավառի վարչական շենքի մոտ: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 16 մարդ»,-ասվում է նահանգապետի հայտարարության մեջ: Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 8:05-ին: Պայթել է վարչական շենքի մոտ կայանված ականապատ մեքենան: Ավելի ուշ նահանգապետ Դեմիրթաշը հայտարարել է, որ Ադանայի վարչական շենքի պայթյունի գործով կասկածյալ կին կա: Վերջին շրջանում պայթյունները հաճախակի են դարձել Թուրքիայի հարավարևելյան շրջաններում, որի հետևանքով լինում են զոհեր և վիրավորներ, իշխանությունները հիմնականում մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին: Թուրքիայի հարավարևելյան Մարդին գավառի Դերիկ քաղաքում նոյեմբերի 10-ին պայթյուն է որոտացել` տեղի վարչական շենքի մոտ: Նույն օրը Վանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները, որի գործունեությունն արգելված է Թուրքիայում, միկրոավտոբուս են գնդակոծել: Արդյունքում 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |