Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը լավ հիմք է հանդիսանում ԱԳԳԾ իրագործման համար20 հունիսի 2007 - 19:17 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական բարեփոխումների իրականացման հարցում, որոնք նախատեսված են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ): Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը լավ հիմք է հանդիսանում դրա համար:«Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության բարեփոխման բնագավառում հանդիսանում է ԱԳԳԾ-ի չորս հիմնական կետերից մեկը: Մենք մտադիր ենք աջակցել Հայաստանին ռազմավարական պաշտպանական ուսմունքի մշակման եւ օգտագործման հարցում, այդ թվում, պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության իրագործման, քաղաքացիների ներգրավման, ինչպես նաեւ բյուջեի կազմման մեջ: ՆԱՏՕ-ն նաեւ կշարունակի քաղաքական համագործակցությունը: Մենք հաճույքով նշել ենք Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը եւ սպասում ենք, որ հաջորդ ընտրություններին երկրում եւս առաջընթաց կգրանցվի»,- ընդգծել է Դաշինքի հատուկ ներկայացուցիչը: Սիմոնսի խոսքերով, ՆԱՏՕ-ի աջակցությամբ Երեւանում Ճգնաժամային կենտրոն է ստեղծվել` արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: «Շատ կարեւոր է նաեւ ԱԳԳԾ ծրագրի ինստիտուցիոնալ պահը, որի շրջանակներում ծրագրվում է միջգերատեսչական կառույց ստեղծել»,- ասել է Ռոբերտ Սիմոնսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |