Նալբանդյանը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կառույցի ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերը

Նալբանդյանը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կառույցի ամրապնդման  նպատակով ձեռնարկվող քայլերը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը անդրադարձ է արվել Երևանում 2015-ին կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցելությունը Հայաստան և համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։

Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաև ՖՄԿ ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով ձեռնարկվող քայլերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախարարական համաժողովի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախատրաստման աշխատանքների շուրջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Անտանանարիվուում նոյեմբերի 22-ից 25-ը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանին։ Այցի ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---