Թրամփը մրցակիցներից երկուսին պաշտոններ է առաջարկել իր վարչակազմում![]() 24 նոյեմբերի 2016 - 12:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մրցակիցներից երկուսին պաշտոններ առաջարկել իր վարչակազմում: Ինչպես հայտնել է Թրամփի թիմը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնն առաջարկվել է Հարավային Կալիֆորնիայի նահանգապետ Նիկկի Հեյլիին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հեյլին ապացուցել է մարդկանց անկախ նրանց ծագումից և կուսակցական պատկանելությունից համախմբելու ունակությունը, գրում է Deutsche Welle-ն: Հնդկաստանից ներգաղթյալների 44-ամյա դուստրը ընդունել է Թրամփի առաջարկը: Դիտորդները նշում են, որ Հեյլին արտաքին քաղաքականության ոլորտում ոչ մի փորձ չունի և երբեք պաշտոններ չի զբաղեցրել դաշնային մակարդակով: Նախընտրական արշավի ժամանակ Հեյլին քննադատել է Թրամփին աջակողմյան ծայրահեղականներից բավականաչափ հեռու չմնալու համար: Ըստ դիտորդների, այն փաստը, որ Թրամփն այժմ մտադիր է ընդգրկել նրան կառավարության կազմում, վկայում է, որ նորընտիր նախագահը ձգտում է հաշտվել մրցակիցների հետ անողոք ընտրապայքարից հետո: Թրամփի թիմը հայտնել է նաև, որ բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարի պաշտոնն առաջարկվել է Բեն Քարսոնին` 65-ամյա աֆրոամերիկացուն, որը փորձում էր առաջադրվել նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունից, սակայն պարտվեց Թրամփին: Թրամփը պարտականությունները կստանձնի հունվարի 20-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |