Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւին աջակցում են 202 կոնգրեսականներ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւին աջակցում են 202 կոնգրեսականներ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Ջորջիա, Հավայներ, Միսիսիպի եւ Նյու Յորք նահանգներից ընտրված օրենսդիրները հանդես եկան բանաձեւի աջակցությամբ, հասցնելով աջակցող կոնգրեսականների ընդհանուր թիվը 202-ի: «Մենք ողջունում ենք երկկուսակցական Կոնգրեսի աճող աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հանդեպ: Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսականներից յուրաքանչյուրի աջակցությունը եւ անհամբեր սպասում ենք նրանց հետ աշխատանքի մեկնարկին, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Բանաձեւի հեղինակ, Կալիֆորնիայից կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով, 200 ձայնը կարեւր նշաձող է եւ վկայում է, որ Կոնգրեսի անդամները վստահ են, որ ավելի քան մեկուկես միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց բարոյական պարտքն է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---