Նախարար. Ռուսաց լեզուն Հայաստանում պետական կարգավիճակ չի ստանալու![]() 24 նոյեմբերի 2016 - 18:23 AMT PanARMENIAN.Net - «Լեզվի մասին» օրենքը փոփոխման եթակա չէ: Այս մասին ասել է Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով բանագնաց Էլեոնորա Միտրոֆանովան նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ ռուսերենը նախկին Խորհրդային միության անդամ երկրներում պիտի օրենդրական կարգավիճակ ստանա: «Ես ուզում եմ մեկընդմիշտ ֆիքսել: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է, ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա, «Լեզվի մասին» օրենքը փոփոխության ենթակա չէ»,- ասել է մկրտչյանը, գրում է Ա1+-ը: Ըստ նրա, այլ հարց է օտար լեզուների զարգացման հիմնախնդիրը. «Եթե մենք ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիա ունեցող տարածք՝ մեր երկրի քաղաքացիները մայրենի լեզվից զատ պետք է իմանան օտար լեզու: Եվրոպական երկրներում բացի սեփական լեզվից երեք լեզու են օգտագործում: Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված, ամբողջական կիրառման հարցը»,- նկատել է նախարարը: Ներկայիս Հայաստանում ռուսերենին է տիրապետում բնակչության մոտ 70 տոկոսը: Ռուսերենը պարտադիր առարկա է հանրակրթական դպրոցներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |