Փորձագետ. Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումից հետո21 հունիսի 2007 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիայի ներքին իրադարձությունները այնիսի իրավիճակ ստեղծեն, որի դեպքում թուրքական կառավարությունը կգտներ, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխությունը ելնում է նրա շահերից: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: «Սակայն ես գտնում եմ, որ դա քիչ հավանական է առանց Հայաստանի կողմից էական քայլերի Ղարաբաղի հակամարտության թուլացման համար: Եւ չնայած խաղաղ գործընթացը, կարծես, անհաջող է անցնում, ես դեռ հուսով եմ, որ «փաթեթային ծրագիրը», որով Հայաստանը հանձնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա տարածքների մեծ մասը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման դիմաց` հետաձգելով ԼՂ քաղաքական կարգավիճակի որոշումը մինչ ավելի ուշ շրջան, կընդունվի: Հեգնանքը կայանում է նրանում, որ հայ-թուրքական հարաբերությունները ավելի շատ Ղարաբաղի հակամարտության պատանդն են դարձել, քան Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի: Եթե Հայոց ցեղասպանությունն ընդհանրապես ճանաչվի Թուրքիայում, ապա դա տեղի կունենա միայն Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելուց հետո, ոչ ավելի վաղ»,- ընդգծում է ամերիկացի փորձագետը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |