Տնտեսապես Ռուսաստանը կարող էր հեշտությամբ ուժեղացնել իր դիրքերը Կովկասում21 հունիսի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ գտնում, որ Ռուսաստանի դիրքերը էապես թուլացել են Հայաստանում եւ նույնիսկ Ադրբեջանում: Շնորհիվ Վրաստանի դեմ չափազանց ուժեղ պատժամիջոցների, Ռուսաստանը վրացիների շրջանում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար արել է ավելին, քան ՆԱՏՕ-ն երբեւէ»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Նրա խոսքերով, տնտեսապես Ռուսաստանը կարող էր հեշտությամբ ուժեղացնել իր դիրքերը Կովկասում հետագա բազմաթիվ տարիների ընթացքում: «Հարցը կայանում է նրանում, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է դա եւ արդյոք ընդունակ է բաժանել տնտեսական իշխանությունը ռազմականից եւ քաղաքականից տարածաշրջանում, որտեղ նրա վերահսկողությունը չի կարող համարվել ինքնըստինքյան ենթադրվող»,- ասել է նա:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |