Կարլսենը հաղթել է Կարյակինին շախմատի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարի 10-րդ պարտիայում25 նոյեմբերի 2016 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը զիջել է նորվեգացի Մագնուս Կարլսենին շախմատի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարի 10-րդ պարտիայում, հայտնում է Chempionat.com-ը: Շախմատի պարտիան տևել է 6 ժամ և ավարտվել է 75-րդ քայլում: Սև ֆիգուրներով խաղացող Կարյակինն ընդունել է պարտությունը: Խաղից հետո Կարյակինն ասել է, որ պարտվել է կոպիտ սխալի պատճառով: Ընդհանուր հաշիվը մրցաշարում 5:5 է: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Շախմատի աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա 12 պարտիայից հետո: 2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը Նյու Յորքում վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր): Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |